ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

«Ռազբորկայի սրահ»

«Ռազբորկայի սրահ»
10.02.2022 | 12:44

ԱԺ ղեկավարությանն առաջարկում եմ՝ իրենց մանրախնդիր և ծանծաղամիտ ճոռոմաբանություններով հռչակ ձեռք բերած մի շարք պատգամավորների, մանր-մունր խնդիրները միմյանց մեջ լուծելու համար, տրամադրել առանձին սրահ (պայմանականորեն կոչենք «ռազբորկայի սրահ»):

Վտանգված պետականության ու ժողովրդի համար ծանրագույն վիճակում կարևորագույն և առանցքային խնդիրները թողած ԱԺ ամբիոնը չօգտագործել իրենց կրքերը բավարարելու, սրան-նրան քծնելու և հաճոյանալու, այլևայլ փողոցային, զավեշտալի դատարկաբանություններ դուրս տալու, անձնական, խմբային շահեր սպասարկելու նպատակով, որոնք ամենևին աղերս չունեն պատգամավորի դերի և նշանակության հետ, առավել ևս ամոթալի և զավեշտալի են օրհասական իրականության մեջ:

Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 24896

Մեկնաբանություններ